ՊՆ-ն հերքում է զորահավաքի մասին լուրերը, իսկ քաղաքացիները ահազանգում են

ՊՆ-ն հերքում է զորահավաքի մասին լուրերը, իսկ քաղաքացիները ահազանգում են

Օրեր շարունակ մեր խմբագրությունը ահազանգեր է ստանում, որ զինկոմիսարիատները հավաքագրում են զինծառայության տարիքի կամ արդեն ծառայած տղամարդկանց։ Ըստ այդ ահազանգերի`  նրանց կանչում են զինկոմիսարիատներ եւ զգուշացնում, որ պատրաստ լինեն` ցանկացած պահի իրենց էլ կարող են ուղարկել առաջնագիծ։



Երեկ ասուլիսով հանդես եկած ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքել էր զորակոչի մասին լուրերը՝ ասելով, որ եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, ապա դրա մասին համապատասխան տեղեկատվություն կտարածվի։



Իսկ մեր խմբագրություն ահազանգած քաղաքացին պատմել է, որ օրերս Արտաշատ գնացող երթուղային ավտոբուսը 1-ին մասում 2 ոստիկան կանգնեցրել են, ավտոբուսում գտնվող 3 տղաներին տարել։ Մեզ դիմած քաղաքացին պնդում է, որ նրանց տարել են զորահավաքի պատճառով: Hraparak.am-ի հետ զրույցում, սակայն, Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ զորահավաք չկա, իսկ թե ինչ է տեղի ունեցել երթուղայինում եւ ինչ առիթով, տեղյակ չէ և չի կարող ոչինչ ասել։