Մեքենան բարձր արագությամբ հարվածել է երկաթգծի փակված ուղեփակոցին

Մեքենան բարձր արագությամբ հարվածել է երկաթգծի փակված ուղեփակոցին

ՀԿԵ-ից հայտնում են, որ մայիսի 5-ին, ժամը 15:00-ին Nissan Terrano (պետհամարանիշը23 АР 333) ավտոմեքենայի վարորդը Նորագավիթ-Երևան վազուրդու պահպանվող գծանցում՝ նույնիսկ չարգելակելով, բարձր արագության վրա հարվածել էր արդեն փակված ուղեփակոցին, ինչից հետո արագ անցել էր երկաթուղային գծերը և հեռացել դեպքի վայրից:



Բախման արդյունքում շրջվել էր երկաթուղային գծանցի ուղեփակոցը:



ՀԿԵ-ից հայտնում են նաեւ, որ ուղեփակոցը վերականգնվել է  15:50-ին գծանցի հարթապահի և «Հարավկովկասյաներկաթուղի» ՓԲԸ էներգամատակարարման ձեռնարկության ավագ էլեկտրամեխանիկի ուժերով: Միջադեպի մասին տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանություն:



Այս միջադեպի վտանգն այն է, որ գծանցն արդեն փակ էր ավտոտրանսպորտի երթեկության համար. մոտենում էր գնացքը: Ստեղծելով նման վտանգավոր իրավիճակ՝ վարորդը վերջին պահին կարողացավ շրջանցել գնացքը:



«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն կրկին հիշեցնում է գծանցների հատման կանոնների պահպանման անհրաժեշտության մասին, հորդորում է լինել ուշադիր ու զգոն: Վարորդների անփութության և սխալների գինը կարող է լինել մարդու կյանքն ու առողջությունը:



«Պահպանվողերկաթուղային գծանցները պետք է հատել միայն հերթապահի թույլտվությամբ, իսկ չպահպանվողները՝միայն համոզված լինելով, որ անցումը լինելու է անվտանգ, չփորձել անցնել գծանցը գնացքի առջև, քանի որ դա կարող է ծանր հետևանքների բերել:



Անհրաժեշտ է հիշել, որ երկաթուղային տրանսպորտը հնարավոր վտանգի դեպքում չի կարող անհապաղ կանգնել. արգելակման դեպքում մարդատար էլեկտրագնացքի արգելակման ուղին կազմում է 800 մետր, իսկ բեռնատարինը՝ մոտ 1000 մետր: Սակայն վտանգի դեպքում որոշիչ դեր են խաղում վայրկյանները և հաշված քայլերը…



Իր կողմից Ընկերությունն անվտանգության կանոնների մասին տեղեկացնում է երկաթուղու մոտակայքում գտնվող համայնքների բնակիչներին»,-ասված է հաղորդագրության մեջ: