Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից. «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում»

Նոր ծառայություն ՎիվաՍել-ՄՏՍ-ից. «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում»

Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն «Ինտերնետ ռոումինգի ապաակտիվացում» ծառայության միջոցով ռոումինգում գտնվելիս վերահսկելու հաղորդակցման, հատկապես ինտերնետի չնախատեսված օգտագործմամբ պայմանավորված ծախսերը, որոնք կարող են առաջանալ, օրինակ, երբ սմարթֆոնն ավտոմատ թարմացումներ է կատարում:



Այս ծառայությունն ակտիվացնելով՝ բաժանորդն անջատում է ինտերնետ ռոումինգը եւ շարունակում օգտվել ռոումինգի ձայնային եւ SMS ծառայություններից: Դրա համար անհրաժեշտ է պարզապես ուղարկել *115*1# hրահանգը: «Օգտագործման մեջ դյուրին ծառայությունների տրամադրումը ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելություններից է: Մատչելի, անվճար ակտիվացման եւ ապաակտիվացման հնարավորություններով ծառայությունները նույնքան կարեւոր են բաժանորդի համար, որքան օպերատորի տրամադրած ամենաընդարձակ ծածկույթը, մատուցած ծառայությունների բարձր որակն ու հասանելիությունը, որոնց շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ը դարձել է ավելի քան 2 միլիոն բաժանորդի ընտրությունը»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Ծառայությունն ապաակտիվացնելու եւ ռոումինգում ինտերնետից օգտվելու հնարավորությունը նորից ստանալու համար անհրաժեշտ է ուղարկել *115*0# հրահանգը:



Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել մեզ հետ «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել մեր սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: Մեր նորություններին մշտապես ծանոթ լինելու համար միացեք մեզ Ֆեյսբուքում՝ https://www.facebook.com/VivaCellMTSofficialpage։