Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին, 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին, 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց

Մայիսի 6-ին, ժամը 16.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 141-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 77 CD 177 պ/հ (վարորդ Ս. Ն., ծնվ.1953թ.) և «ՎԱԶ-21099» մակնիշի 24 DD 777 պ/հ (վարորդի տվյալները ճշտվում է) ավտոմեքենաները:



Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի 2 ուղևորները, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Վայք քաղաքի ԲԿ:



Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: