Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած 24-ամյա երիտասարդի դեպքով քրեական գործ է հարուցվել

Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած  24-ամյա երիտասարդի դեպքով քրեական գործ է հարուցվել

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ գլխի շրջանում հրազենային վնասվածքով մայիս 20-ին Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 24-ամյա երիտասարդի դեպքով քրեական գործ է հարուցվել:



Հիշեցնենք, որ Երեւանի 24-ամյա բնակիչ Դավիթ Թ.-ն մայիսի 20-ին գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել էր Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: