Գյումրու լոկոմոտիվային դեպոյում բացվել է նոր արտադրամս

Գյումրու լոկոմոտիվային դեպոյում բացվել է նոր արտադրամս

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում այսուհետ կգործի նոր արտադրամաս, որը հեշտացնելու է երկաթգծի աշխատանքը ներսից: Նոր արտադրամասն զբաղվելու է ձգվող գլանափաթեթների արտադրությամբ, ինչն անհրաժեշտ դետալ է գնացքի անիվների համար: Ինչպես նշեց, լոկոմոտիվային դեպոյի տնօրեն Համբարձում Կուրղինյանը, նոր արտադրամասի շահագործումը նպաստելու է սեփական աշխատուժի եւ արտադրանքի ավելացմանը: Այն, ինչ ներկրվում էր դրսից, այսօր կարտադրվի ներսում:



Քանի որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է, արտադրամասին հատկացված նոր մեքենաները տեսնելու եւ գնահատելու համար Գյումրիի էին այցելել ռուս գործընկերները: Վերջիններիս գնահատմամբ՝ սա երկաթգծի աշխատանքի կարևոր խթաններից է, նոր արտադրամասը տեխնիկապես զինելու անհրաժեշտություն իսկապես ունի:



Նշենք, որ Գյումրու լոկոմոտիվային դեպոն շուրջ կեսդարյա պատմություն ունի: Այն բաղկացած է շոգեքարշային, էլեկտրաքարշային դեպոներից, միջին և ընթացիկ նորոգման արհեստանոցներից։ Գյումրու լոկոմոտիվային դեպոն Գյումրու երկաթուղային հանգույցի հիմնական, առաջատար տեղամասն է։ Դեպոյի էլեկտրաքարշերը զգալի չափով ապահովում են երկաթուղային բեռների տեղափոխումը:



Արևիկ Հակոբյան, Գյումրի