Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Մարգարիտ Եսայան

Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով. Մարգարիտ Եսայան

Hraparak.am-ի «Հայտնի գործիչները` ոճաբանի աչքով» շարքի շրջանակներում շարունակում ենք վերլուծել նրանց իմիջը. թե ինչ են հագնում եւ ինչու, ինչ չպետք է հագնեն, ինչպես դիմահարդարվեն, ինչ աքսեսուարներ կրեն։ Այս անգամ մեր ոճաբանի՝ Նիակրիսի դիտարկման առանցքում է ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը։



Գործնականում և առօրյայում ոճերը տարբեր են



Տիկին Եսայանի նկարներն ուսումնասիրելիս շատ տարօրինակ տպավորություն է ստեղծվում, կարծես երկու տարբեր կանանց լուսանկարներ լինեն՝ պաշտոնական տիկին, զսպված, էլեգանտ, տարիքին ու զբաղեցրած սոցիալական դիրքին համապատասխան արտաքինով, ոչ պաշտոնական նկարներում՝ անխնամ, սեփական արտաքինի նկատմամբ անտարբեր՝ մեծ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված։ Թերևս մեզանից ոչ ոք ի վիճակի չէ ամեն օր կազմ ու պատրաստ տնից դուրս գալ, բայց այսքան հակասական ոճն ինձ զարմացնում է. տիկին Մարգարիտի դասական կոստյումների, ծնկից մի փոքր կարճ կիսաշրջազգեստների և փոքրիկ շալերի ընտրությունը անթերի է։ Նաև շատ հաճելի էր տեսնել, որ պատգամավոր տիկնոջը խորթ չէ ժամանակակից նորաձևությունը, նա կրում է արդի սկանդալային ոճի զգեստներ և համադրում դրանք օրիգինալ աքսեսուարներով։







 



 









 



Հակասություն զգեստապահարանի ընտրանիում և սանրվածքում



Ոճաբանները միշտ հատուկ ուշադրություն են դարձնում դետալներին և աքսեսուարներին. խրախուսելի է, որ տիկին Մարգարիտն ընտրում է շատ գեղեցիկ կոշիկներ թե՛ աշխատանքի համար թե՛ առօրյայի. բոլորովին հակառակ իրավիճակ է տիկին Եսայանի առօրյա լուսանկարներում։ Սեփական մարմնի բարեմասնություններն աղավաղող ջինսերը, տարիք ավելացնող երկար տունիկաները, բրենդների անուններով զարդարված շապիկները, դեկորով խիստ հարուստ վերնաշապիկները կարծես ուրիշ կնոջ պահարանից լինեն։ Նույն հակասությունը կա նաև սանրվածքում, երբ տիկին Եսայանը օգտվում է վարսահարդարի ծառայություններից, դա շատ ցայտուն տեսանելի է, սա այն դեպքն է, երբ ֆենված մազերը շատ գեղեցիկ են, իսկ չֆենվածը ոչ մաքուր են թվում։

















Չի օգտվում դիմահարդարի ծառայություններից



Ակնհայտ է, որ տիկին Մարգարիտը պրոֆեսիոնալ դիմահարդարի ծառայություններից չի օգտվում և գրեթե բոլոր լուսանկարներում նույն դիմահարդարմամբ է, թերևս ճիշտ է, որ նա փորձում է ընդգծել աչքերը, բայց կարծում եմ` պետք է հրաժարվել սև սուրմայից կամ մատիտից և նախընտրություն տալ ավելի մեղմ գույներին՝ մոխրագույն, շագանակագույն։ Նկարներից դատելով` կարելի է եզրակացնել, որ այսօրվա մեր հերոսուհին ջանք և գումար չի խնայում իր արտաքինի վրա, ինչն անշուշտ խրախուսելի է։









Ոճը էվոլուցիա է ապրել



Հետաքրքիր է նաև, որ տիկին Մարգարիտայի ոճը դրական էվոլուցիա է ապրել։ Տարիների ընթացքում նրան շատ ավելի լավ է հաջողվում ընդգծել սեփական արտաքինի առավելություննեը և քողարկել թերությունները։  Եվ վերջում ցանկացած կնոջ տարիքը մատնում են առաջին հերքին ձեռքերը, կարծում եմ, որ տիկին Եսայանը գիտի այս պարզ ճշմարտությունը, այդ իսկ պատճառով չի մոռանում մատնահարդարման մասին։











Ավելի վաղ այս շարքի շրջանակներում անդրադարձել էինք «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին, ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանին, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին,  ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին,  ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե ԲիշարյանինՄշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին։