Լրագրային շանսոն. Շոգից քշվածներս

Լրագրային շանսոն. Շոգից քշվածներս

Բավական էր Գալուսը Գրիգորիչն իրար խառներ Բավրան ու Բավարիան, որ մեր լրատվամիջոցները իսկույն մոռանային, որ ՀՀԿ Մեծությունը ոչ թե աշխարհագրության, այլ հայերենի մասնագետ է:



***



Հայտնի է Նիկոլ Փաշինյանի և Հեղինե Բիշարյանի` ԱԺ դահլիճից դուրս հանդիպման վայրը: Այն տեղի է ունենալու Գյումրիում, ամենայն հավանականությամբ` ավագանու ընտրությունների օրը:



***



Մեր աղբյուրների փոխանցմամբ` Գյումրիում տեղի ունենալիք ավագանու ընտրություններում միանգամից երկու քաղաքապետ են ընտրելու` գործող և չգործող: Գյումրեցիները պնդում են, որ մեծ նշանակություն ունի, թե ով է իրենց չգործող քաղաքապետը: Ըստ նրանց` այս տարիներին Վարդան Ղուկասյանը մեծ հաջողությամբ է կատարել չգործող քաղաքապետի իր պարտականությունները:



***



«Հրապարակը» գրել էր, որ քաղաքական գործիչների մեծ մասն այս տարի հայտարարելու է, որ ամռանը հանգստի է մեկնելու Արցախ: Բայց «Հրապարակ»-ն ի՞նչ իմանար, բոլոր քաղաքական գործիչներն այս տարի նման հայտարարություն կանեն:



***



Գիտե՞ք` ինչու ՀՀ իշխանություններն ու ընդդիմությունն իրար հետ ջրոցի չեն խաղում: Որովհետև երկուսն էլ սիրում են միայն ջրել, ջրվել չեն սիրում:



***



Նոր ընտրական օրենսգիրքն ասում է` եթե դոնոր կազմակերպությունները փող տան, Հայաստանում լավ ընտրություններ կլինեն, իսկ եթե չտան` ՀՀԿ-ն հո ապուշ չէ, որ սեփական փողերով լավ ընտրություն կազմակերպի:



Էդիկ Անդրեասյան