Երևանում սանիտարական հատման աշխատանքներ են ընթանում (ֆոտո)

Երևանում սանիտարական հատման աշխատանքներ են ընթանում (ֆոտո)

Մայրաքաղաքում ծառերի սանիտարական հատման աշխատանքներ են իրականացվում։ Այս պահին, օրինակ, հատում են Վերնիսաժի հարևանությամբ գտնվող Բյուզանդի փողոցի ծառերի չորացած ճյուղերն ու խանգարող հատվածները։



Աշխատանքները համակարգող աշխատակիցն ասաց, որ քաղաքապետարանի որոշում կա, և միայն այս տարածքում չեն սանիտարական հատում իրականացնում, այլ` ամբողջ քաղաքում։



Քաղաքապետարանի լրատվական վարչության պետ Արթուր Գևորգյանից էլ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ են արվում այդ հատված ճյուղերը։



«Խոշոր ճյուղերը պահեստավորվում են՝ հետագայում սոցիալապես անապահով ընտանիքներին տրամադրելու նպատակով, իսկ մանր ճյուղերը տանում, թափում են»,- ասաց նա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ