«Հայաստանում մենք թշնամիներ չունենք»․Շարմազանովը՝ իրավիճակի լուծման և Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին (տեսանյութ)

«Հայաստանում մենք թշնամիներ չունենք»․Շարմազանովը՝ իրավիճակի լուծման և Սերժ Սարգսյանի դիրքորոշման մասին (տեսանյութ)

Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը։ Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով ակնհայտորեն անտրամադիր էր երևում, լրագրողների առաջ հայտարարեց, որ իրենք նիստում քննարկել են Էրեբունիում ստեղծված իրավիճակը և նշեց, որ իրենց համար այս պահին առաջնայինը խնդրի խաղաղ հանգուցալուծումն է։ Նա նաև ցավակցություն հայտնեց «Սասնա ծռեր» խմբի կողմցի կիրակի օրը ՊՊԾ գնդի գևավման ժամանակ զոհված գնդապետ Արթուր Վանոյանի մահվան կապակցութմաբ։



«Մեզ նոր արյունահեղություն պետք չի։ Հայաստանում մենք թշնամիներ չունենք, բոլորը մեր եղբայրներն են։ Մենք պետք է անենք հնարավորինս ամեն ինչ, որ հասնենք խնդրի խաղաղ հանգուցալուծման։ Սա է ՀՀԿ-ի պաշտոնական կարծիքը»,-ասաց նա։ Իսկ թե ինչպես պետք է խնդիրը խաղաղ հանգուցալուծվի, ՀՀԿ խոսնակն այս մասով, ըստ էության, բովանդակային ոչինչ չասաց՝ նշելով, որ ինքն այս պահին խոսում է բացառապես խնդրի խաղաղ հանգուցալուծման մասին, ոչ թե բանակցությունների ընթացքի։
Նա նաև անդրադարձավ նրան, թե ինչու Սերժ Սարգսյանն այս օրերին որևէ կոչով չի դիմում հայ ժողովրդին այս կապակցությամբ և արդյոք պատրաստվու՞մ է առաջիկայում որև կոչով ահնդես գալ։



Շարմազանովի ելույթն ու լրագրողներ հետ հարցուպատասխանը՝ Hraparak.am-ի տեսանյութում։




Վահե ՄԱԿԱՐՅԱՆ