«Պլանի գլխի» պուրակում թանգարան է կառուցվում (ֆոտո)

«Պլանի գլխի» պուրակում թանգարան է կառուցվում (ֆոտո)

Աբովյանի փողոցի վերջնամասում՝ Պլանի գլուխ կոչվող հայտնի տարածքի պուրակում, արդեն տևական ժամանակ է՝ ակտիվ շինարարություն է իրականացվում։



Hraparak.am-ը պարզեց, որ այստեղ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնը թանգարան է կառուցվում։ Նկատենք, որ այս պուրակը, եթե կարելի է այդպես անվանել, երկար տարիներ վերածվել էր կամ ավտոկայանատեղիի՝ ծառերի արանքում մի կերպ տեղավորելով գյուղինստիտուտի ուսանողների մեքենաները, կամ աղբանոցի և բնական կարիքները հոգալու անվճար վայրի։ Մայրաքաղաքի կենտրոնի այս հատվածում, որտեղ տեղակայված է Գյուղատնտեսական ինտիտուտը, Հ3 հեռուստաընկերությունն ու ՕԵԿ գրասենյակը, տարիներ շաորւնակ բուրել է գարշահոտությամբ և աչքի ընկել աղբանոցի վերածված իր անմխիթար տեսքով։ Այստեղ այսօր, ծառերի արանքում, մշակութային օջախ է կառուցվում։ Արդեն շենքի մեծ մասը կառուցել են։ Շինարարներն ակտիվորեն աշխատում են։ Հուանք՝ այս ամենի արդյունքում կարգի կբերվի նաև վերոնշյալ պուրակը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ