Խնդրի լուծումը կարող է ունենալ 2 տարբերակ, 2 էլ իշխանության համար վատ են. Արա Պապյան

Խնդրի լուծումը կարող է ունենալ 2 տարբերակ, 2 էլ իշխանության համար վատ են. Արա Պապյան

«Այն ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, Երևանում,  հետևանք է 90-ականների կեսից վարվող քաղաքականության, երբ կուտակվեցին սոցիալ-քաղաքական, բարոյական, տնտեսական խնդիրներ։ Վերջին տարիներին ավելի ու ավելի Հայաստանի քաղաքացին զրկվեց քվեի միջոցով, դատական ճանապարհով իր շահերը պաշտպանելու իրավունքից, հետևաբար հասարակության մի մասը որպես հարցի լուծման ձև տեսավ այն նույն ձևը, ինչ տարիներ ի վեր իշխանություններն են օգտագործել, այսինքն՝ ուժի կիրառումը։ Սա խորագույն ճգնաժամ է, ես նույնիսկ կասեի մեր անկախության 25 տարիների ամենամեծ ներքաղաքական ճգնաժամն է»։ Այս մասին լրագրողներին հայտնեց դիվանագետ Արա Պապյանը։



Ինչպե՞ս է նա տեսնում խնդրի լուծումը



Լուծումը կարող է ունենալ 2 տարբերակ, երկու տարբերակն էլ իշխանության համար վատ է, վատ տարբերակն այն է, որ ինչ-ինչ պատճառներով, որը շատ քիչ հավանական եմ համարում, ապստամբները զենքը վայր դնեն և հանձնվեն իշխանության ողորմածությանը, դա չի լինի, որովհետև մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ իշխանությունը ավելի է կոշտացնում իր վերաբերմունքը, օրինակ՝ Կարո Եղնուկյանի ձերբակալությունը և 8-ից 15 տարի հոդված դնելը՝ զինված խմբին աջակցելու պատճառաբանությամբ, ակնհայտորեն ուղերձ է այդ զինված խմբին, որ Ձեզ հաստատ 15 տարուց ավելի է սպասվում, որը շատ սխալ է, տակտիկական սխալ է։ Բանակցությունների ընթացքում նման բան չեն անում, այլ ընդհակառակը՝ իրավիճակը պետք է մեղմվի, առավել ևս, որ ապստամբները նման հնարավորություն տվել են՝ ազատել են իրենց մոտ գտնվող բոլոր ոստիկաններին։ Ցավոք, պատասխանը չենք տեսնում։ Իշխանությունը կարող էր ազատել այն անձանց, որոնց ընդդիմությունը համարում է քաղաքական բանտարկյալներ։ Չի կարելի խոսել օրենքից, ասել՝ ուժ կիրառելը անընդունելի է, բայց միևնույն ժամանակ կիրառել ուժ։



Նպատակը ո՞րն է



Եթե նպատակը ցանկանում է խաղաղ ճանապարհով հարցը լուծվի, ուրեմն իշխանությունը պետք է ընդառաջի այն քայլին, որն արել է ապստամբ խումբը. Նրանք ազատել են բոլորին և ուշադրություն դարձրեք ես երբեք չեմ օգտագործում պատանդ բառը, ընդհանրապես, երբ պատանդ ես վերցնում, նպատակը սպառնալիքն է, ժամանակ ես տալիս, ասում ես՝ այս բանը կանես, եթե չանես՝ կսպանեմ, բայց նման բան մենք նման չենք լսել։ Եթե մենք ուզում ենք չխորացնել այս ճգնաժամային վիճակը, ուրեմն պիտի նախ խուսափենք արյունահեղությունից, երկրորդ՝ իշխանությունը պետք է որոշակի փոփոխություններ կատարի։



Ինչո՞ւ չմիացավ Խորենացիում ստեղծված համակարգող խմբին



Ես որպես անձ, անհատ, իհարկե շոյված եմ իմ մասին նման կարծիք լսել, համակարգող խմբի անդամները այլ աշխատանք են կատարում, որոնք իմ բնույթի չեն, ես չեմ կարծում, որ այս ասուլիսը պակաս կարևոր է, քան օրինակ հարթակից խոսելը, բայց ես իմ բնույթից ելնելով՝ չեմ կարող կազմակերպական գործ անել, ասել այնպիսի բառեր, որոնք բոլորի ականջին հաճո կլինեն։ Ես կարող եմ անել վերլուծություններ, որոնք կարող է հավաքվածներից մի քանիսի դուրը չգա, այնտեղ պետք է ասվեն բաներ, որոնք ուզում են լսել, ես դրան չեմ գնա։ Ներկայիս կոորդինացնող խումբը իր գործը լավ է անում։ Ես երևալու խնդիր չունեմ, հարթակից ներքև կրկին հարցազրույցներ ենք տալիս, տղաները լավ են անում իրենց գործը, կուզեմ, որ շարունակեն, և այո պետք է լինի կոորդինացնող մարմինը։ Համակարգող խումբ չմտնելու պատճառներից մեկն այն էր, որ պիտի լինեին տարբեր առաջարկներ, մտքեր, որոնց հետ համաձայն չէի լինելու և հետևաբար՝ ինձ պիտի մեղադրեին իշխանության խաղերը կատարելու մեջ և այլն։