«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից

«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը մեկնել է երկրից

«Ժողովուրդ» թերթը գրում է, «Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը մեկնել է երկրից` արտասահմանում վիրահատության ենթարկվելու համար: Փորձեցինք պարզել, թե կոնկրետ ինչ առողջական խնդիր ունի նա, որի պատճառով ոչ միայն հրաժարական տվեց դատախազի պաշտոնից, այլեւ անհապաղ վիրահատության կարիք առաջացավ, պաշտոնապես չհաջողվեց: Նրա մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ Գեւորգ Կոստանյանը ճողվածքի ծանր վիրահատության պետք է ենթարկվի արտերկրի կլինիկաներից մեկում: Թե երբ կվերադառնա, պարզ չէ»:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։