«Հայկական ժամանակ». Ինչու է նվազել շաքարի, բանանի եւ բենզինի ներմուծումը Հայաստան

«Հայկական ժամանակ». Ինչու է նվազել շաքարի, բանանի եւ բենզինի ներմուծումը Հայաստան

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Օրերս հրապարակված պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ 2015թ. մոնոպոլ ներկրվող ապրանքների ներմուծումը Հայաստան կտրուկ նվազել է 2014թ. համեմատ: Սա որոշակի հետեւություններ անելու հիմքեր է տալիս:



Մասնավորապես, շաքարի ներմուծումը կրճատվել է 24 տոկոսով, բենզինինն ու դիզվառելիքինը՝ մոտ 8 տոկոսով, բանանի ներկրումը՝ ավելի քան 16 տոկոսով եւ այլն: Սա կարող է պայմանավորված լինել մի քանի գործոնով: Անցած տարի չնյածա պաշտոնապես արձանագրված տնտեսական աճին, ՀՀ բնակչության գնողականությունը նվազել էր եւ նշված ապրանքների սպառումը եւս կարող էր նվազել այդ պատճառով: Բայց խնդիրն այն է, որ ամբողջ աշխարհում եւ միեւնույն տնտեսական տարածքում գտնվող ՌԴ-ում նշված ապրանքների գներն էականորեն իջել էին, իսկ Հայաստանում չէին փոխվել կամ նույնիսկ թանկացել էին այն պարզ պատճառով, որ նշված ապրանքների հայաստանյան շուկաներում մրցակցությունն իսպառ բացակայում է: Եթե դրանց գները փոխվեին համաշխարհային շուկայի միտումներին համապատասխան, ապա ՀՀ բնակչության գնողականության անկման պայմաններում դրանց սպառումն այդքան չէր նվազի:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։