«Ժողովուրդ». Համբերության բաժակը լցվել է

«Ժողովուրդ». Համբերության բաժակը լցվել է

«Ժողովուրդը» գրում է. «Այսօր՝ ժամը 17:00-ին, հայաստանյան մեդիադաշտի 15 ներկայացուցիչներ «Հանուն խոսքի ազատության» խորագրով հավաք են կազմակերպելու Ազատության հրապարակում: Սա Հայաստանում կարելի է ասել աննախադեպ ակցիա է, քանի որ տարբեր դիրքորոշում ու պատկերացում ունեցող մի շարք խմբագիրներ գործող իշխանությանը կոնկրետ պահանջներ են ներկայացնելու` տալով վերջնաժամկետ: Ինչպես հայտնի է՝ հուլիսի 29-ին Սարի թաղում քաղաքացիական հագուստով անձինք ոստիկանների թիկունքից հարձակվեցին լրագրողների վրա ու թիրախավորված ծեծի ենթարկեցին մեր գործընկերներին, կոտրեցին մասնագիտական գործիքները: Ազատության հրապարակում տեղի ունենալիք հավաքի ընթացքում կկազմակերպվի ստորագրահավաք, որին կարող են մասնակցել ինչպես լրագրողներ, այնպես էլ՝ իրավապաշտպան, լրագրողական կազմակերպություններ: Համբերության բաժակը լցվել է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: