«Ժողովուրդ». Վրաստանի իշխանությունները գայթակղում են հայ գործարարներին

«Ժողովուրդ». Վրաստանի իշխանությունները գայթակղում են հայ գործարարներին

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի գործարարները վերջին ամիսներին հայտնվել են Վրաստանի իշխանությունների հատուկ ուշադրության կենտրոնում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Հայաստանից հարեւան Վրաստան ապրանքներ արտահանող գործարարները, ավելի կոնկրետ արտադրողները սկսել են գայթակղիչ առաջարկներ ստանալ: Ըստ նույն տեղեկությունների՝ գործարարներին բարձր` արդյունաբերության նախարարի կամ փոխնախարարի մակարդակով ոչ հրապարակային հանդիպման են հրավիրում եւ առաջարկում իրենց արտադրությունը տեղափոխել Վրաստան: Ու եթե գործարարները համաձայնեն իրենց ձեռնարկությունը տեղափոխել Վրաստան, ապա նրանց խոստանում են իրենց արտադրանքի արտոնյալ եւ անարգել արտահանում եվրամիության անդամ երկրներ: Բացի այդ՝ սկզբնական շրջանում խոստանում են նաեւ մի շարք հարկային արտոնություններ: Ի դեպ, Հայաստանի բազմաթիվ խոշոր գործարարներ, այդ թվում պաշտոնյաներ, վաղուց Վրաստանում տարբեր արտադրություններ են հիմնել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: