Սերժ Սարգսյանի եղբայրը եկել էր միայն Ջիվանուց խոսելու (լուսանկարներ)

Սերժ Սարգսյանի եղբայրը եկել էր միայն Ջիվանուց խոսելու (լուսանկարներ)

Այսօր Ջավախքի Կարծախ գյուղ էր այցելել Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, ով «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է:



Hraparak.am-ը որոշեց նրան մի քանի հարց ուղղել մեր ներքաղաքական կյանքին և իր նախագահ եղբոր գործունեությանն առնչվող: Պարոն Սարգսյանը, սակայն, մեր հարցը լսելուն պես մի փոքր զայրացկոտ տոնով ասաց, որ ինքը եկել է աշուղ Ջիվանու տուն-թանգարանի բացմանը, և այդ թեմայից դուրս այլ հարցերի ինքը չի պատասխանում:
Փորձեցինք նաև Ջավախքին առնչվող հարց տալ` նկատելով, որ Ջավախքն, ասես, անտեսված է ՀՀ իշխանությունների կողմից:



«Ոչ, չեմ խոսում, եթե Ջիվանու հետ կապված հարց ունեք, խնդրեմ»-ասաց նա, բայց չպատասխանեց նաև այդ թեմայով հարցերին և հեռացավ:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ