Հրդեհ Վանաձորում

Հրդեհ Վանաձորում

Սեպտեմբերի 2-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ է ստացվել, որ այրվում է Դպրոցի փողոցում գտնվող տներից մեկի տանիքը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհի հետևանքով այրվել է նշված փողոցում գտնվող ատամնաբուժական ՍՊԸ-ի պատկանող տան տանիքը:
Վնասի չափը պարզվում է:



Հրդեհը մարվել է նույն օրը, ժ. 20.50-ին, 4 մարտական հաշվարկի ուժերով:
Հանգամանքները պարզվում են:



Քննությունը վարում է ՀՀ ԱԻՆ Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը: