Մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը

Մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը

Գիշերը մահացել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: 



Հայ գիտնական, բանաստեղծ, թարգմանիչ Հրաչյա Թամրազյանը ծնվել էր 1953թ. դեկտեմբերի 5-ին: 1977 թ. աշխատանքի է անցել Մատենադարանում` նախ որպես ավագ լաբորանտ, ապա կրտսեր ու ավագ գիտաշխատող։ 1988-91 թթ. Հրաչյա Թամրազյանը աշխատել է «Սովետական գրող» հրատարակչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, իսկ 1991-93 թթ. զբաղեցրել է «Նաիրի›› հրատարակչության տնօրենի պաշտոնը։ 1993 թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր Հրատարակչական գործերի վարչության պետ, իսկ 1995-1997 թթ. ղեկավարել է ՀՀ Տեղեկատվության նախարարությունը։



Ավելի վաղ Hraparak.am-ը գրել էր, որ Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Սամվել Կարապետյանը Hraparak.am-ի հետ զրույցում ասել էր, որ Հրաչ Թամրազյանը հիվանդանոց է ընդունվել օգոստոսի 28-ին, ծանր հիվանդ է, միացված է արհեստական շնչառության ապարատին: «Գիտակցությունը տեղն է, բայց խոսել չի կարողանում»: