Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արայիկ Օրդուբեկյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։



Հիշեցնենք, որ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, սեպտեմբերի 2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արայիկ Սամվելի Օրդուբեկյանը:



ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում սեպտեմբերի 2-ին ադրբեջանական ԶՈւ նախահարձակ նենգ գործողությունների արդյունքում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած զինծառայող Արայիկ Սամվելի Օրդուբեկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: