Աստանան Փհենյանի գործողությունները անպատասխանատու է համարել

Աստանան Փհենյանի գործողությունները  անպատասխանատու է համարել

Ղազախստանը վճռականորեն քննադատել է Հյուսիսային Կորեայի կողմից միջուկային զենքի վերջին փորձարկումները եւ հայտարարել, որ Փհենյանի գործողությունները միջուկային մարտագլխիկների փորձարկումների մասով այլ որակում չունեն, քան միայն անպատասխանատու քայլեր: Այս մասին համապատասխան հայտարարություն է տարածել Ղազախստանի ԱԳ նախարարությունը: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ղազախստանը նաեւ հիշեցրել է, որ կամավորաբար հրաժարվել է միջուկային փորձարկումներից: Հիշեցնենք, որ օրերս Հյուսիսային Կորեան նոր միջուկային փորձարկումներ է իրականացրել, որոնք արժանացել են ՄԱԿ, ԱՄՆ, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի բուռն քննադատությանը: ՄԱԿ ԱԽ-ն նույնիսկ արտահերթ նիստ է հրավիրել այս առնչությամբ եւ քննարկել Փհենյանի դեմ նոր սանկցիաների սահմանման հարցը: