Ռուսաստանը զինվում է միջուկային ավիակիրներով

Ռուսաստանը զինվում է միջուկային ավիակիրներով

Ռուսաստանի Պնախարարությունը նպատակ ունի «Լիդեր» տեսակի ութ միջուկային ավիակիրներ պատվիրել , որոնք արդեն 2018-ին կհամալրեն ՌԴ ԶՈՒ զինանոցը: Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը: Միջուկային ավիակիրների նախագծային աշխատանքներով զբաղվելու է ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի մաս կազմող Հյուսիսային նախագծային բյուրոն, իսկ հավաքման աշխատանքները կիրականացնի Միացյալ նավաշինական պետական կորպորացիան: Նոր նավերը կհամալրեն Բալթիկ եւ Սեւծովյան նավատորմները: Վերջիններս կհագեցվեն նաեւ անհրաժեշտ ողջ սպառազինության համալիրով: