Թուրքիայում ձերբակալել են ԻՊ անդամներ

Թուրքիայում ձերբակալել են ԻՊ անդամներ

Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet-ը, Թուրքիայում իրականացված հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է ԻՊ ահաբեկչական խմբավորման յոթ անդամ: Նշվում է, որ ուժայինները հակաահաբեկչական հատուկ գործողություններն իրականացրել են երկրի հարավ-արեւելքում: Նշվում է նաեւ, որ բոլոր ձերբակալվածները հանդիսանում են Թուրքական Հանրապետության քաղաքացիներ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԻՊ զինյալները սկսել են օգտագործել թուրքական Ղազիանթափ շրջանը որպես ապաստարան եւ տարանցման հանգույց, որտեղ նույնիսկ ԻՊ դպրոցներ են գործում: