Աբդուլլահ Օջալանի հետ տեսակցություն է թույլատրվել

Աբդուլլահ Օջալանի հետ տեսակցություն է թույլատրվել

Թուրքիայի իշխանությունները վերջին 1.5 տարվա մեջ առաջին անգամ երկրում արգելված Քուրդիատանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին թույլ ետվել տեսակցել ընտանիքի անդամներին, հաղորդում է Anadolu գործակալությունը:



Անցյալ երկուշաբթի Դիարբեքիրում քուրդ ակտիվիստների մի խումբ հացադուլ էր հայտարարել՝ Թուրքիայի իշխանություններից պահանջելով թույլ տալ, որ Օջալանի ընտանիքի անդամները, նրա փաստաբանները, ինչպես նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության ներկայացուցիչները տեսակցություն ունենան քուրդ առաջնորդի հետ:



Թուրքիայի իրավապահ մարմիններում գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդին կայցելի նրա եղբայրը՝ Մեհմետը: Տեսակցությունը կկայանա մահմեդական Կուչբան-բայրամ տոնի ժամանակ, որն սկսվում է սեպտեմբերի 12-ին: