Վրաստանի կառավարությունում երկու նոր նախարար կա

Վրաստանի կառավարությունում երկու նոր նախարար կա

Այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունում երկու նախարարներ` Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն եւ Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան որոշեցին մասնակցել խորհրդարանական ընտրություններինլ, ըստ օրենքի՝ պարտավոր էին թողնել զբաղեցրած պաշտոնը: Այդ օրենսդրական դրույթի կիրառումից հետո Վրաստանում երկու նախարարական պորտֆել մնաց թափուր, եւ, ահա, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Գյուղնախարար է նշանակել Լեւան Դավիթաշվիլիին, իսկ Էներգետիկայի նախարար` Իլյա Էշոշվիլիին: Այս մասին գրում է «Գրուզիա օնլայն» պարբերականը եւ հիշեցնում, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի ութին Վրաստանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: