Թուրքիային ոչինչ չի խանգարում կատարել Բրյուսելի հետ ունեցած համաձայնագրի պահանջները. Բավարիայի վարչապետ

Թուրքիային ոչինչ չի խանգարում կատարել Բրյուսելի հետ ունեցած համաձայնագրի պահանջները. Բավարիայի վարչապետ

Բավարիայի վարչապետ և Քրիստոնեասոցիալական միության առաջնորդ Խորսթ Զեեխոֆերը բացառել է ԵՄ-ի և Թուրքիայի հետագա մերձեցումը, տեղեկացնում է Deutsche Welle-ը:



«Թուրքիայի` ԵՄ-ին ամբողջական անդամակցությունը բացառվում է»,- ասել է վարչապետը, նշելով, որ Անկարան տվյալ փուլում չի բավարարում մի շարք պայմաններ, որոնք անհրաժեշտ են վիզային ռեժիմի համար:



Նա նաև վստահ է, որ Թուրքիայի հանդեպ ավելի խիստ վերաբերմունքը պատճառ չէ, որ Թուրքիան հրաժարվի փախստականների հարցով Բրյուսելի հետ համաձայնագրի պայմանների կատարումից: