Քլինթոնի մոտ թոքաբորբ են ախտորոշել

Քլինթոնի մոտ թոքաբորբ են ախտորոշել

ԱՄՆ նախագահական ընտրությունների դեմոկրատ թեկնածու Հիլաի Քլինթոնի մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Այս մասին հայտարարել է վերջինիս անձնական բժիշկը՝ պարզաբանելով երեկ՝ սեպտեմբերի 11-ին, Նյու Յորքում  ահաբեկչության զոհերի հիշատակի15-րդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ Քլինթոնի ինքնազգացողության կտրուկ վատթարանալը:



Բժշկի խոսքերով՝ հիվանդության մասին իրենք պարզել են օրեր առաջ՝ սեպտեմերի 9-ին: Քլինթոնին հակաբիոտիկներ են նշանակել և խորհուրդ տվել՝ փոխել գրաֆիկը: Հայտնի է նաև, որ հիվանդության պատճառով արդեն հետաձգվել են նախապլանավորված առաջիկա այցերը: Բժիշկը վստահեցրել է, որ նախագահի թեկնածուն արդեն ապաքինվում է:



Հիշեցնենք, որ Հիլարի Քլինթոնի առողջական վիճակը վախուց է հասարակության քննարկումների էպիկենտրոնում: