Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր միջուկային փորձարկումների մեղավորը ԱՄՆ- ն է

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ իր միջուկային փորձարկումների մեղավորը ԱՄՆ- ն է

Հյուսիսային Կորեայի իշխանությունները չեն հրաժարվում իրենց միջուկային զինանոցի ամրապնդումից: Այս մասին հայտարարել է Փհենյանի ԱԳ նախարարությունը` հավելելով, որ Փհենյանի միջուկային փորձարկումների հիմնական մեղավորը ԱՄՆ-ն է:



Փհենյանը նաեւ իր մեկնաբանության մեջ նշում է, որ երկիրը տասնյակ տարիներ բախվել է Վաշինգտոնի միջուկային սպառնալիքին եւ շանտաժին ու ստիպված է եղել իրացնել իր ինքնապաշտպանության իրավունքը: Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի իննին հերթական անգամ Փհենյանն իրականացրեց միջուկային փորձարկում՝ առաջ բերելով ԱՄՆ-ի, Ճապոնիայի, ՄԱԿ ԱԽ եւ այլ պետությունների ու կառույցների դժգոհությունը: