Լեհաստանը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստան

Լեհաստանը բողոքի նոտա է ուղարկել Ռուսաստան

Մոսկվայում լեհական դեսպանատունը բողոքի նոտա է ուղարկել ՌԴ, որում նշվում է, որ ռուս սահմանապահները թույլ չեն տալիս լեհերին մուտք գործել ՌԴ տարածք բելառուսական անցակետերով: Այս մասին հայտարարել է Մոսկվայում լեհական դեսպանատան խոսնակ Աննա Լիտվան: Ինչպես նշում է РИА Новости-ն, խնդիրը, ըստ լեհական կողմի, սեփական մեքենաներով ճամփորդող Լեհաստանի քաղաքացիների հետ է կապված, որոնց ռուսական սահմանապահները թույլ չեն տվել մուտք գործել ՌԴ տարածք, երբ վերջիններս փորձել են դա անել Բելառուսի կողմով: RMF FM լեհական ռադիոկայանի հաղորդմամբ՝ լեհական դիվանագիտական առաքելությունը արձագանքել է խնդրին միայն այն ժամանակ, երբ նման արգելքի է բախվել նաեւ նույն դեսպանատան աշխատակիցներից մեկը: Նշվում է նաեւ, որ մերձբալթյան երկրների քաղաքացիների մեծ մասի եւ լեհերի համար հասանելի են միայն ռուս-լատվիական սահմանային անցակետերը: Ռուսական կողմը դեռեւս այս հարցը չի մեկնաբանել: