Էստոնացի քաղաքական գործչին վստահվել է թվով 4-րդ նախարարությունը

Էստոնացի քաղաքական գործչին վստահվել է թվով 4-րդ նախարարությունը

Էստոնիայի նոր արտգործնախարար Յուրգեն Լիգին յուրօրինակ ռեկորդ է սահմանել: Երկրի անկախությունից ի վեր նրանից բացի ոչ մի քաղաքական գործչի չի հաջողվել ղեկավարել 4 նախարարություն, հայտնում է Delfi պորտալը:



Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը երկուշաբթի իշխող Ռեֆորմիստական կուսակցության անդամ Լիգիին նշանակել է ԱԳ նախարար: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ արտգործնախարար Մարինա Կալյուրանդան հայտարարել է նախագահի պաշտոնի պայքարելու իր մտադրության մասին և հրաժարական տվել: ԱԳ նախարարի պորտֆելը կոալիցիոն համաձայնագրով պատկանում է Ռեֆորմիստական կուսակցությանը:



«Յուրգեն Լիգին նախկինում աշխատել է որպես պաշտպանության, ֆինանսների և կրթության նախարար: ԱԳ նախարարությունը թվով չորրորդ գերատեսչությունն է, որը կղեկավարի Լիգին: Էստոնիայի անկախությունից ի վեր 6 քաղաքական գործչի վստահվել է 3-ական նախարարություն»,- նշվում է հաղորդագրության մեջ: