Չեչնիայում զոհվել է «Ալֆա» ջոկատի նախկին հրամանատարը

Չեչնիայում զոհվել է «Ալֆա» ջոկատի նախկին հրամանատարը

Չեչնիայում զոհվել է «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատար Յուրի Տորոշինը, տեղեկացնում է «Ալֆա»-ի վետերանների միջազգային ասոցիացիայի կայքը: 



Ըստ ՌԴ ԱԻՆ տեղեկությունների՝ Տորոշինը զոհվել է ավտովթարում: Նրա առջևից երթևեկող մոտոցիկլետը շրջվել է, իսկ Տորոշինն իր Harley-Davidson մոտոցիկլետով փորձել է խուսափել բախումից, սակայն կորցրել է ղեկավարումը:



Տորոշինը «Ալֆա» հատուկ նշանակության ջոկատի հրամանատարությունն ստանձնել էր 1982 թվականին, մասնակցել պատերազմների՝ Աֆղանստանում և Հյուսիսային Կովկասում, ղեկավարել պատանդների ազատման գործողությունները Բիսլանում և Դուբրովկայում:



Հանգստի կոչվելուց հետո Տորոշինը Չեչնիայի նախագահի՝ իրավապահ մարմինների հետ աշխատանքների գծով խորհրդականն էր: