Աշխարհի կարգը չշփոթե՛ք ամերիկյան կարգի հետ. Սերգեյ Շոյգու

Աշխարհի կարգը չշփոթե՛ք ամերիկյան կարգի հետ. Սերգեյ Շոյգու

Աշխարհի կարգի պահպանումը, միանշանակ,  ոչ միայն Պենտագոնի, այլեւ բոլոր պետությունների գործն է: Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Պենտագոնի (ԱՄՆ ՊՆ) ղեկավար Էշթոն Քարթերի մեղադրանքներին:



«Որքան շուտ սա հասկանան մեր ամերիկացի գործընկերները, այնքան արագ կհարթվեն բոլոր կուտակված տարաձայնությունները, այդ թվում՝ Սիրիայում»,- հայտարարել է Շոյգուն:



«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շոյգուն կոչ է արել ԱՄՆ-ին աշխարհի կարգը չշփոթել ամերիկյան կարգի հետ՝ հիշեցնելով, որ հենց Միացյալ Նահանգներն ու վերջինիս արևմտյան գործընկերներն էին, որ ներխուժելով Բոսնիա և Հերցոգովինա, Իրաք ու Լիբիա,  խախտեցին գոյություն ունեցող աշխարհակարգի հիմնաքարերը: 



«ԱՄՆ-ն հնարավորինս արագ պիտի փոխի իր քաղաքականությունը, որպեսզի  ստիպված չլինի անընդհատ արդարանալ ու իր թերացուները բարդել Ռուսաստանի, Չինաստանի ու մյուս պետությունների վրա»,-նշել է ՌԴ պաշտպանության նախարարը:



Հավելենք, որ ավելի վաղ, Պենտագոնի ղեկավար Քարթերը, ելույթ ունենալով Օքսֆորդում, հայտարարել էր, թե Ռուսաստանը նպատակադրվել է կորել միջազգային կարգի հիմքերը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն, ի դեպս Ռուսաստանի, թշնամի չի տեսնում, բայց պաշտպանելու է «դաշնակիցներին, միջազգային կարգի և լավատեսական ապագայի հույսով»: