Օբաման հանրապետականներին կոչ է արել հանդես գալ հակառուսական դիրքերից

Օբաման հանրապետականներին կոչ է արել հանդես գալ հակառուսական դիրքերից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ հանրապետական կուսակցության՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես չի գալիս հակառուսական դիրքերից, հաղորդում է РИА Новости-ն:



«Տեսեք, թե ինչ է կատարվում Հանրապետական կուսակցության հետ: Մինչդեռ նրանք պարտավոր են լինել Ռուսաստանի ու ավտորիտարիզմի դեմ և պաշտպանել ազատությունն ու ժողովրդավարությունը»,- հայտարարել է Օբաման՝ հանդես գալով Հիլարի Քինթոնի աջակցության՝ Ֆիլադելֆիայում կայացած հավաքում:



Օբաման Դոնալդ Թրամփին մասնավորապես քննադատել է Russia Today-ին տված հարցազրույցի և այդ հարցազրույցի ժամանակ Պուտինի հանդեպ համակրանք հայտնելու համար: