Ժիրինովսկու մասնակցությամբ բանավեճն ավարտվել է ծեծկռտուքով

Ժիրինովսկու մասնակցությամբ բանավեճն ավարտվել է ծեծկռտուքով

Առաջին ալիքի տաղավարում նկարահանվող նախընտրական հեռուստաբանավեճը, որին մասնացել են «Արդար Ռուսաստան«» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին և «Քաղաքացիական ուժեր»-ի ներկայացուցիչ Բիյսուլթան Խամզաևը, ավարտվել է ծեծկռտուքով:



Այս մասին հայտարարել է «Կանաչների» կուսակցությունից Պետդումայի պատգամավորության թեկնածու Օլեգ Միտլովը: «Մոսկվան է խոսում» ռադիոկայանի հետ զրույցում նա հրաժարվել է նշել, թե ով է սկսել կռիվը՝ հայտարարելով, որ չի ցանկանում թուլացնել ինտրիգը, քանի որ «բանավեճը» Առաջին ալիքով ցուցադրվելու է սեպտեմբերի 14-ին: