Ջոն Քերրին` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

Ջոն Քերրին` կոռուպցիոն սկանդալի կենտրոնում

ԱՄՆ գործող վարչակազմում գերատեսչական բյուջեների հետ կապված «ատկատների» հետ կապ ունեցող թերեւս ամենից անհավանական պաշտոնյան ԱՄՆ Պետքարտուղար Ջոն Քերրին է: Այդ կարծիքն ունեն նաեւ ամերիկացի լրագրողները: Եվ այստեղ հարցն այն չէ, որ Քերրին ունի անբասիր անուն եւ պատերազմի հերոս է, երեք «Կարմիր սրտի» ասպետ: Քերրին նաեւ Ամերիկայի ամենից ապահովված մարդկանցից մեկն է:



Վերջինիս կինը` Թերեզա Հայնցը իր առաջին ամուսնուց` ավիավթարից զոհված Ջոն Հայնցից ժառանգություն է ստացել «Հայնց» կայսրությունը, որը համաշխարհային մակարդակում մանրածախ առեւտրային կենտրոնների լիդերն է: Սակայն Ջոն Քերրին ունի զավակներ իր առաջին ամուսնությունից եւ, կարծես թե, ինչ-որ հարցեր են եղել, որ նա չի կարողացել վերջիններիս ապահովել եւ ստիպված սկսել է մտնել Պետքարտուղարության դրամարկղը: Միայն անցյալ շաբաթ հայտնի է դարձել, որ Պետքարտուղարության բյուջեից ինը միլիոն դոլար փոխանցվել է ամերիկյան «Խաղաղության կորպուսի» միջոցով մի հասարակական կազմակերպության, որը ստեղծել եւ ղեկավարում է Վանեսա Քերրին` Ջոն Քերրիի առաջին ամուսնությունից ունեցած դուստրը:



Դրամաշնորհային ծրագրերը, որոնց համար տրամադրվել են գումարները ներկայացվել են առանց համապատասխան ընթացակարգերի պահպանման եւ մրցույթների անցկացման, ու այդ գործելաոճը շարունակվել է մոտ երեք կամ չորս տարի: Սակայն չի կարելի ասել, թե այդ փողերը քամուն են տրվել ամբողջապես: Վանեսա Քերրիի ծրագրի շնորհիվ քառասուն բժիշկ-մանկավարժներ մեկնել են գործուղման՝ ուսուցանելու Մալավիի, Տանզանիայի, Ուգանդայի եւ Լիբերիայի բժշկա-ուսումնական հասատատություններ՝ տեղում կադրեր պատրաստելու: Ուշագրավ է հատկապես այն, որ շաբաթական երեսուն ժամ աշխատանքի դիմաց Վանեսա Քերրին, որը իր իսկ ստեղծած կազմակերպության միակ աշխատողն է, տարեկան ստացել է 140 000 ԱՄՆ դոլար, իսկ մնացած աշխատողները եղել են կամավորներ եւ աշխատել են անվճար:



Ինչպես եւ լինում է նման դեպքերում, Պետքարտուղարությունը հանդես է եկել պարզաբանումով` արձագանքելով այս ամենին, եւ հայտարարել է, որ շահերի բախում այս ամենում չկա, թեեւ լրագրողներին ասպարեզ իջեցրած փաստաթղթերը ավելի համոզիչ են, քանի Պետդեպի հայտարարությունը: