Պուտինը կմեկնի Բիշքեք` մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին

Պուտինը կմեկնի Բիշքեք` մասնակցելու ԱՊՀ գագաթաժողովին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բիշքեք, որտեղ սեպտեմբերի 16-ին կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթաժողովին:



Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն, ԱՊՀ ձեւավորման քսանհինգամյակի կապակցությամբ կայանալիք գագաթաժողովին կամփոփվեն քառորդդարյա գործունեության արդյունքները եւ միջպետական այդ միավորման նվաճումները, ինչպես նաեւ մտքեր կփոխանակեն հետագա գործունեության եւ զարգացման հեռանկարների հետ կապված: