Ինչ ունի ԱՊՀ-ն իր քսանհինգամյա գոյության ընթացքում. մաս երկրորդ

Ինչ ունի ԱՊՀ-ն իր քսանհինգամյա գոյության ընթացքում. մաս երկրորդ

Այն, որ ԱՊՀ շատ նպատակներ այդպես էլ մնացին որպես փաստաթղթային ձեւակերպումներ եւ իրականություն չդարձան, արդեն բավական է այն քննադատությունների համար, որոնք հնչում են վերջինիս հասցեին, եւ այստեղ արդեն նշված մրցակցային պայմանները ամենեւին էլ դեր չեն խաղում: «Նախապես ենթադրվում էր, որ այն կլինի տնտեսական եւ ռազմաքաղաքական միություն իր հատուկ արժույթով եւ միասնական ռազմական հրամանատարությամբ»,- ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նշել է Ժարիխինը: Սակայն իրական կյանքը ցույց տվեց, որ ամեն բան այլ կերպ ընթացավ:



Վլադիմիր Ժարիխինի կարծիքով՝ այդ ամենը իրականություն չդարձավ միայն այն պատճառով, որ առաջադրանքները կառույցի առաջ դրվել էին խիստ ժամանակավրեպ: «ԱՊՀ-ն մնաց որպես ռեգիոնալ կառույց եւ, որպես այդպիսին, կգոյատեւի դեռ բավականին երկար»: Մյուս կողմից, սակայն, չպետք է մոռանալ, որ ԱՊՀ-ն նախկին միութենական հանրապետությունների «քաղաքակրթական ամուսնալուծության» գործում խաղաց միջնորդի դեր: «Թեեւ ներկայումս այս ձեւաչափը գուցե եւ անարդյունավետ է եւ անհասկանալի, սակայն այն տարիներին, երբ, այսպես ասենք, աշխարհի վերջն էր, եւ քայքայվել էր ու փլուզվել ԽՍՀՄ, եւ ոչ մեկ չգիտեր, թե ինչ անել, ԱՊՀ-ն դարձավ միակ ճանապարհը ինչ- որ բան անելու, ինչ- որ կերպ կայունությունը պահպանելու հարցում»: Այդ անցման պրոցեսը, ընդ որում, ինչպես փորձագետներն են կարծում, կարող էր եւ ավելի դաժան լինել, ցավոտ, եթե ԱՊՀ-ն չլիներ ասպարեզում:

/շարունակելի/
Թարգմանությունը` Արման Գրիգորյանի