ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են. Այաթոլլահ Համենեի

ԱՄՆ-ի հետ բանակցություններն անիմաստ են. Այաթոլլահ Համենեի

Տարածքային խնդիրների օրակարգով ԱՄՆ-ի հետ բանակցություններն անօգուտ են եւ անիմաստ: Այս մասին հայտարարել է ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Համենեին:



Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Իրանի կրոնապետն այս մասին հայտարարել է Հեղափոխության պահապանների կորպուստի հրամանատարական կազմի հետ հանդիպման ժամանակ:



«Ամերիկացիները պնդում են, որ մենք պետք է բանակցություններ վարենք Արեւմտյան Ասիայի հիմնախնդիրների օրակարգով, հատկապես ներառելով Սիրիայի, Իրաքի , Լիբանանի եւ Եմենի հարցերը: Ինչու՞մն է այս պնդման իրական նպատակները: Չունեն այլ նպատակ, քան սահմանափակել մեր ազդեցությունը, որը հիմնական պատճառն է ամերիկյան անհաջողությունների»,- իր խոսքում ասել է Համենեին:



Վերջինս նաեւ նշել է, որ Իրանը բազմաթիվ անգամներ հնարավորություն ունեցել է համոզվելու, որ ԱՄՆ-ն թշնամաբար է տրամադրված իր հանդեպ եւ բանակցություններ ԱՄՆ-ի հետ անկարելի է ծավալել: