Չինաստանը 450 միլիարդ դոլար է հատկացրել գյուղատնտեսությանը

Չինաստանը 450 միլիարդ դոլար է հատկացրել գյուղատնտեսությանը

Չինաստանի գյուղատնտեսական զարգացման բանկն ավելի քան երեք տրիլիոն յուան կամ մոտ կես տրիլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել երկրի գյուղոլորտի զարգացման համար: Այս մասին հայտնում է RNS-ը:



Հատկացված գումարի շրջանակներում նախատեսվում է ամրապնդել ազգային պարենային արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը: Ծրագրերն իրականացվելու են Չինաստանի գյուղզարգացման բանկի եւ Չինաստանի գյուղնախարարության միջոցով: Հատկապես ուշադրություն է դարձվելու արտասահմանում գործունեություն ծավալած գյուղացիական միավորումներին: Այն նաեւ կնպաստի երկրում աղքատության կրճատմանը եւ պարենային սղության վերացմանը: