Ավտովթար Քաջարան-Լեռնաձոր ճանապարհին

Ավտովթար Քաջարան-Լեռնաձոր ճանապարհին

Հոկտեմբերի 9-ին, ժամը 00.44-ին ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Լեռնաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Կապան հատվածի 6-րդ կմ-ին Ford Transit» մակնիշի 464 OP 61 պետհամարանիշով (վարորդ` 1986 թ. ծնված Գ. Ա.) ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատվածում կողաշրջվել է:



Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: