Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են,որ հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 430 կրակոց:



ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: