Հրդեհ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում

Հրդեհ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղում

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.06-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. այրվում է կուտակած անասնակեր:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի Գ. Ա.-ին պատկանող թիվ 7 տան մոտակա մարագում այրվում են 10 հակ պահեստավորած անասնակեր և մարագի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.42-ին, մարվել՝ 15.01-ին: