«Հոգևոր Հայաստան»-ը պատրաստ է կանգնել «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հեղինակների կողքին

«Հոգևոր Հայաստան»-ը պատրաստ է կանգնել «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հեղինակների կողքին

«Հոգևոր Հայաստան»-ը մեծապես արժևորում և բարձր է գնահատում Սփյուռքի մշակույթի և արվեստի անվանի գործիչների կողմից «Արդարությունը Հայաստանում» վերնագրված մտահոգ և տագնապալից հայտարարությունը, ինչը լիովին ներդաշնակ է «Հոգևոր Հայաստան»-ի ծրագրային գործունեությանը:



«Հոգևոր Հայաստան»-ը ողջունելով մեր հայրենակիցների այս կարևոր նախաձեռնությունը, հայտարարում է, որ Արդարության հաստատումը հիմնարար նշանակություն ունի մեր Հայրենիքի կենսունակությունն ու զարգացումն ապահովելու համար:



«Հոգևոր Հայաստան»-ը պատրաստ է «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության հեղինակների և հայոց ճակատագրերով մտահոգ մեր հայրենակիցների հետ՝ միասնաբար պայքարել Հայաստանի Հանրապետությունում հաստատելու հայության ամբողջականացումն ապահովող կառավարման այնպիսի արդար համակարգ, որը հնարավորություն կընձեռի մարդու և քաղաքացու ներուժի լիարժեք բացահայտմանը, նոր Հայաստան կերտելու երաշխիք կհանդիսանա:



Հայտարարությունը ստորագրել են`



Տիգրան Մանսուրյան – կոմպոզիտոր



Աշոտ Մելքոնյան – պատմաբան, ակադեմիկոս



Նարինե Թուխիկյան – Հ.Թումանյանի անվան տուն-թանգարանի տնօրեն,



Խաչիկ Չալիկյան - ռեժիսոր, դրամատուրգ



Կորյուն Կարապետյան– տեխնիկական գիտությունների դոկտոր



Մերուժան Կարապետյան – Հայ մատենագրության թվանշային գրադարանի (Digilib)



գիտական ղեկավար



Ռուբեն Հախվերդյան - երգահան, երաժիշտ



Եղիշե Պետրոսյան – երգահան, երաժիշտ



Նիկոլ Աղաբաբյան - գեղանկարիչ



Էդուարդ Զորիկյան - բանաստեղծ, երգահան, սցենարիստ, բեմադրիչ։



Սասուն Պասկևիչյան – կոմպոզիտոր, բանաստեղծ, լրագրող



Վաչե Շարաֆյան - կոմպոզիտոր



Վախթանգ Հարությունյան- երգիչ, երգահան, բանաստեղծ, կիթառահար



Վարդան Խաչատրյան - պատմաբան, ԵՊՀ դասախոս



Հարություն Մարության - ազգագրագետ



Արեգ Նազարյան - «Ոստան Հայոց» ռոք խմբի հիմնադիր, «Կիլիկիա» նավի նավապետի ավագ օգնական



Վահան Խաչատրյան- հրատարակիչ, լրագրող



Մարտիրոս Ծառուկյան- 2007թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՓՄԽ) անդամ



Լևոն Բեկլարյան – ֆիզակամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր



Լևոն Աբրահամյան – փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր



Ալբերտ Խառատյան – պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր



Դավիթ Մաթևոսյան - Ռեժիսոր



Հայտարարությանը միացել են`



Վարդան Օսկանյան – «Համախմբում» կուսակցության նախագահ



Րաֆֆի Հովհաննիսյան – «Ժառանգություն» կուսակցության նախագահ



Աշոտ Մանուչարյան – քաղաքական գործիչ, «Ղարաբաղ կոմիտե»-ի անդամ



Ալեք Ենիգոմշյան – Հիմնադիր խորհրդարանի անդամ



Արմեն Մարտիրոսյան - «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ



Ռուբեն Կարապետյան – ՀՀ դեսպան, պատմական գիտությունների դոկտոր,
«Համախմբում» կուսակցության վարչության անդամ



Հայտարարությանը շարունակում են միանալ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մտավորականները: