Քանյե Ուեսթը հանկարծակի դադարեցրել է շրջագայությունը

Քանյե Ուեսթը հանկարծակի դադարեցրել է շրջագայությունը

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը կտրուկ դադարեցրել է իր համերգային շրջակայությունը՝ առանց որևէ պատճառաբանության, հայտնում է Reuters-ը:



«SAINT PABLO TOUR-ի մնացած համերգները չեղյալ են հայտարարվել, վաճառված տոմսերի ողջ գումարը կվերադարձվի»,- ասվում է Ոեսթի ներկայացուցիչների հայտարարության մեջ: 



Այդ հայտարարությանը երգչի և նրա մենեջերների կողմից որևէ բացատրություն կամ պատճառաբանություն չի բերվել: Գործակալությունը նշում է, որ վերջին շրջանում Քանյե Ուեսթը հաճախ է քննադատում քաղաքական գործիչներին և երաժշտական ինդուստրիան:



Independent-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 20-ին, ԱՄՆ Սակրամենտո քաղաքում ռեփերը 1,5 ժամ ուշացել է համերգից, ընդամենը 3 երգ է կատարել, հայհոյել է Բեյոնսեին և Jay Z-ին և հեռացել հանդիսատեսի դժգոհ բացականչությունների ներքո:



Ավելի վաղ հայտնի էր արձել, որ Քանյե Ուեսթը գաղտնի այցելել է Մոսկվա: