«Ժամանակ». Պլան B. Վիկտոր Դալլաքյանը կարող է միանալ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին

«Ժամանակ». Պլան B. Վիկտոր Դալլաքյանը կարող է միանալ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին

«Ժամանակ»-ը գրել է. «Մինչ այս պահը, ըստ Վիկտոր Դալլաքյանի հավաստիացումների, Սեյրան Օհանյանը դառնալու է իր ստեղծելիք «Երրորդ հանրապետության» ղեկավարը։ Եթե ինչ-որ պատճառով դա տեղի չունենա, ապա չի բացառվում, որ Դալլաքյանը միանա Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին։



Դալլաքյանը ՀՀԿ-ից դուրս գալուց հետո իր հրավիրած ասուլիսում բավական ջերմ խոսեց Ծառուկյանի մասին, վերջապես անձամբ բացատրեց, որ հենց ինքն է գրել ԲՀԿ կանոնադրությունը։ Ուստի ոչ մի խոչընդոտ չկա այս պահին նման համագործակցության համար»։



Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում