Անժելա Թովմասյանը այլ պլաններ ունի

Անժելա Թովմասյանը այլ պլաններ ունի

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի վարող Պետրոս Ղազարյանի ազատման հարցը մնում է օդում կախված, զուգահեռ նրան փոխարինողների անուններ են շրջանառվում, որոնց շարքում է Hayeli.am կայքի հիմնադիր Անժելա Թովմասյանը. «Ես իմ սեփական հաղորդումն ունեմ, չեմ պատրաստվում որեւէ մեկի հաղորդումը վարել, ընդ որում` «Հայելու առաջ» հաղորդմանը զուգահեռ՝ նոր պրոեկտ եմ անում` «Հայելին ձեր տանը», որը եթեր կգնա 2017-ի սկզբին, արդեն իսկ նկարահանումները սկսվել են, այնպես որ սպասեք նոր ձեւաչափի», - մեզ հետ զրույցում ասաց Թովմասյանը։ Հաղորդավարը կհյուրընկալի պաշտոնյաների, հասարակական-քաղաքական ակտիվ գործիչների տներ ու կներկայացնի նրանց առօրյան, նախասիրությունները, հետաքրքրիր ու չբացահայտված դրվագներ նրանց կյանքից։ Արդեն մի քանի հաղորդում նկարահանվել է, հերոսներն են Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը, նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։