Թեժ դեկտեմբեր (քաղաքական շանսոն)

Թեժ դեկտեմբեր (քաղաքական շանսոն)

ՀՀ որոշ քաղաքական գործիչներ այն կարծիքին են, որ Աքլորի տարի` նշանակում է աքլորանալու տարի:



***



Մարդ կա` ուզում է քաղաքական գործիչ դառնալ` հնարավորություն չունի, մարդ էլ կա` հնարավորություն ունի, բայց ընդունակություն չունի: Ուրեմն խմենք էն բանի կենացը, որ մեր հնարավորություններն ու ընդունակությունները հաշտ լինեն միմյանց հետ:



***



ՀՀ նախկին Պնախարար Սեյրան Օհանյանին զոռով ուզում են տեղավորել ընդդիմադիր դաշտում: Խցկել խցկելն է, միանգամից նշանակեք «գեներալնի» ընդդիմություն:



***



«Համախմբումը» մեծ դժվարություն ունի Վարդան Օսկանյանին այլոց հետ համախմբելու հարցում:



***



Գյումրու չգործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հայտարարել է, որ Գյումրիում քաղաքական գործիչ չկա: Ըստ Ղուկասյանի` մի քանիսը կան, որ միայն իրենց տանն են զբաղվում քաղաքականությամբ: Մեր հարցին` արդյոք առաջիկա ապրիլին կունենա՞նք «Տանը մնացածների» դաշինք, Ղուկասյանը դժվարացավ պատասխանել և քֆուր-քյաֆար կապեց լրագրողների հասցեին: 



***



«Տարվա ռացիոնալ գործիչ» անվանակարգում, ի շարս այլոց, նոբելյան մրցանակի են ներկայացվել` Հայաստանից Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ Ադրբեջանից` Իլհամ Ալիևը: Նոբելյան հանձնաժողովում մեր աղբյուրը տեղեկացնում է, որ առավել նախընտրելի են Ալիևի դիրքերը, որովհետև նա մեկ միավոր է ստացել հենց իր մրցակցից:



***



Ապրիլին մենք ընտրելու ենք ոչ թե 100 պատգամավոր, այլ 99: Այդ մի տեղը Գալուստ Սահակյանինն է, որովհետև նա միակ Գալուստ Սահակյանն է:



***



Գլուխ եկած միակ քաղաքական դաշինքն անվանել են ԵԼՔ: Իսկ ելք գտնելու համար մարդուն ուրիշ ի՞նչ է պետք... այո, ԽԵԼՔ:



*** 



Եվ վերջում մեկ լուր Վանաձորից: Քաղաքապետարանից հայտնում են, որ պահանջվում է քաղաքապետ: