Ուշագրավ նախընտրական զարգացում հայկական առցանց լրատվական հարթակում

Ուշագրավ նախընտրական զարգացում հայկական առցանց լրատվական հարթակում

Ապրիլի 2-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ բավական ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում նաեւ լրատական հարթակներում։ Մասնավորապես, վերջին շրջանում սկսել են արագորեն ստեղծվել եւ վաճառքի դրվել առցանց լրատվական կայքեր, որոնք թեեւ չեն զբաղվում դասական լրատվության ստեղծմամբ (նյուզմեյքինգով), սակայն բավական լսարան հատկապես առցանց սեգմենտում կարող են տանել իրենց հետեւից եւ որոշակիորեն ուղղորդիչ դերակատարություն ունենալ հատկապես նախընտրական բուռն շրջանում։ Արդյո՞ք սա ընթացիկ բիզնես տրամաբանությամբ առաջնորդվող գործունեություն է, շուկայի հասկանալի՝ կա պահանջարկ կլինի նաեւ առաջարկ սկզբունքին համապատասխան, թե նախապես սցենարավորած պլանի իրականացում է, դժվար է ասել, սակայն այն, որ երեւույթն առկա է, հասկանալի է։ Ապացույցը նաեւ նորաստեղծ կայքերի դիզայնում եւ կառուցվածքում նկատվող միօրինակ նմանությունն է, ինչը ասում է այն մասին, որ մեկ նախնական հիմք «շաբլոնից», ինչպես ընդունված է ասել վեբդիզայներների եւ ծրագրավորողների շրջանում, ստեղծված են։ Հասկանալի է նաեւ քաղաքական ենթատեքստը՝ հատկապես առցանց տիրույթում ծածկել դաշտը այդպիսով նաեւ արդեն տարիների փորձ ունեցող լրատվականներին «նեղը դնել»։