Հրդեհ Ա. Մանուկյան փողոցում

Հրդեհ Ա. Մանուկյան փողոցում

Հունվարի 18-ին, ժամը 12.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ դատարանի մոտակայքում, ավտոմեքենա է այրվում:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Ալեք Մանուկյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ամբողջությամբ այրվում է «Opel Vectra» մակնիշի 96 AA 444 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1991 թ. ծնված Հ. Ա.) շարժիչի հատվածը:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.40-ին, մարվել՝ 12.47-ին: