Բաբայանի ավանտյուրան կարող է պայթեցնել «Օհանյան» դաշինքը

Բաբայանի ավանտյուրան կարող է պայթեցնել «Օհանյան» դաշինքը

Սամվել Բաբայանը, ով մշտապես հայտարարել է, որ չի խառնվում քաղաքական պրոցեսներին, մեզ հասած տեղեկություններով, տարբեր կուսակցությունների հետ «Օհանյան» դաշինքին միանալու բանակցություններն անձամբ է վարում: Նա այս օրերին այցելում է «դաշինքի» անդամ կուսակցությունների գրասենյակներ ու փորձում կուսակցապետերի հետ համաձայնեցնել «դաշինքի» նախընտրական ցուցակը: Դա վրդովվեցրել է «դաշինքի» անդամ կուսակցությունների ղեկավարներին, որոնք, ըստ մեզ հասած լուրերի, անգամ մտածում են դադարեցնել համագործակցությունը «դաշինքի» հետ: Հարցը ոչ թե ընտրացուցակում լավ տեղ զբաղեցնելն է, այլ այն, որ իրենք «դաշինքին» են անդամակցել Օհանյանի հետ պայմանավորվածությունների արդյունքում, բայց տեղերի բանակցությունները պիտի վարեն Բաբայանի հետ: Բաբայանն անգամ ոմանց ասում է, թե իրեն հատուկ ուղարկել են Մոսկվայից, որպեսզի օգնի Օհանյանին՝ երկրում հեղաշրջում իրականացնելու, քանի որ ռուսները «խաչ» են քաշել Սերժ Սարգսյանի վրա ու ցանկացած՝ թույլատրելի ու անթույլատրելի մեթոդով, հարկավոր է նրան տապալել, իսկ Օհանյանը թույլ խառնվածքի տեր անձնավորություն է եւ չի կարողանա այդ գործը միայնակ գլուխ բերել, նրան հարկավոր է թիկունք կանգնել: Այս խառնաշփոթի արդյունքում կարող են սկանդալային բացահայտումներ լինել եւ անգամ կարող է քրեական գործ հարուցվել։



Մանրամասները՝ «Հրապարակի» վաղվա համարում